Մոսկվայում ուսանողը 10 օրով ձերբակալվել է Wi-Fi ցանցի ուկրաինամետ անվան համար
Մոսկվայի Նիկուլինյան դատարանը տասն օրով ձերբակալել է ՄՊՀ ուսանող Օլեգ Տարասովին, ով հանրակացարանում իր Wi-Fi ցանցն անվանել է «Սլավա Ուկրաինա»: Այս մասին հայտնի է դառնում դատարանի տվյալների բազայի տեղեկատվությունից: Երիտասարդը մեղավոր է ճանաչվել նացիստական խորհրդանիշներ ցուցադրելու մեջ։ Այս մասին գրում է RTVI–ը:
Նշվում է, որ ուսանողը, ով նախկինում վարչական պատասխանատվության չի ենթարկվել, փոխել է Wi-Fi ցանցի անունը «Սլավա Ուկրաինա» կարգախոսով, և իբր դա արել է «ուկրաինացի ազգայնականների կարգախոսը քարոզելու նպատակով»։
Դատարանում 22-ամյա ուսանողը խոստովանել է, որ ցանցն ինքնուրույն է ստեղծել։ 2022 թվականին նա գնացել է հակապատերազմական ցույցերի, գրում են թելեգրամյան ալիքները: Կրկնակի խախտման դեպքում Տարասովի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը դիտարկող բանաձևը
Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը, որին կող...