Իշխանական նավը չի խորտակվում, արտահերթ ընտրություններ չեն սպասվում. Էդմոն Մարուքյանը՝ իր հրաժարականի շուրջ լուրերի մասին
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, սահմանադրական հանրավքե մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ, չի սպասվում։ Այս մասին հայտնել է հատուկ հանձնարարություններով ՀՀ նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե ինքը հրաժարական է տվել արտահերթ ընտրությունների պատրաստվելու համար:
«Մոտ 3 ամիս մտածել եմ հրաժարականիս հետ կապված։ Տեսել եմ մամուլի արձագանքները՝ ահա սպասվող արտահերթ ընտրությունների նախաշեմին նա դուրս եկավ։ Միանշանակ ասում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, սահմանադրական հանրաքվե, մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ, չի սպասվում։
Ասում են՝ իշխանական նավը խորտակվում է և այդ նավը լքում են։ Իշխանական նավը չի խորտակվում, իշխանությունը Երևանի ընտրություններում 32 տոկոս ձայն է հավաքել, դա նշանակում է, որ մարզերում ավելին կարող է հավաքել։ Հետևաբար, իշխանության գործերը, ներքաղաքական իմաստով, վատ չեն։ Իմ հրաժարականի դիմումը ընդհանրապես կապ չունի մամուլում շրջանառվող այս պարզունակ թեզերի հետ»,- նշել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև
Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...