Հունաստանի ՊՆ ղեկավարը խոսել է Հայաստանի հետ համագործակցության մասին
Աթենքը կհամագործակցի Երևանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը: Այս մասին հայտնել է Հունաստանի ՊՆ ղեկավար Նիկոս Դենդիասը Naftemporiki թերթին տված հարցազրույցում:
«Չի կարելի հերքել, որ անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի համակարգերի տեխնոլոգիական զարգացումները համաշխարհային մակարդակով փոխել են պատերազմ վարելու ձևերը: Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ մանրամասնորեն իմացա դրանց կիրառության մասին ժամանակակից մարտի դաշտում։ Հիշեցնեմ, որ սա այն երկիրն է, որի զինված ուժերը ենթարկվել են հարձակման մի բանակի կողմից, որը զանգվածաբար անօդաչուներ է կիրառել, այդ թվում՝ «Բայրաքթարներ»։ Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,- նշել է Դենդիասը։
Նա ընդգծել է, որ Հունաստանը գիտակցում է այդ տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է նոր էկոհամակարգի շրջանակներում այս ոլորտում իր հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ։
«Մենք պետք է արագ աշխատենք, որ հաղթահարենք այդ առանձնահատուկ բացը, որ ունենք հարևան երկրների համեմատ, նաև անհրաժեշտ է անօդաչուների դեմ հունական տարածքը ծածկող հակաօդային գմբեթ ստեղծել»,- ընդգծել է Հունաստանի պաշտպանության նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը դիտարկող բանաձևը
Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը, որին կող...