Գերմանիայի փոխկանցլերն անցել է հայհոյանքների՝ կոչ անելով լուծել կլիմայի հետ կապված խնդիրները
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում կլիմայի փոփոխության վերաբերյալ ելույթի ժամանակ հայհոյանք է օգտագործել: Նա կոչ է արել խնդիրները ժառանգություն չթողնել սերունդներին, այլ լուծել դրանք։ Այս մասին գրում է RTVI–ը:
«Լուծե՛ք այդ (անիծյալ) խնդիրները, որոնց այժմ մենք բախվում ենք», - ասել է Հաբեկը ուսանողներին, հայտնում է Der Spiegel-ը:
Քաղաքական գործիչը, ով նաև ղեկավարում է Գերմանիայի տնտեսական և կլիմայական հարցերի նախարարությունը, քննադատել է ԱՄՆ-ին կլիմայի պաշտպանության քաղաքականության համար։ «Ես չեմ տեսնում, որ Միացյալ Նահանգները գտնվում է կլիմայական չեզոքության ճանապարհին», - ասել է Գերմանիայի փոխկանցլերը՝ հավելելով, որ ամերիկյան ածխաթթու գազի արտանետումները աշխարհում ամենաբարձրներից են։
Ըստ Հաբեկի՝ «քաղաքականությունը 30 տարի առաջ ճիշտ համարվողի կրկնությունը չէ», քանի որ այն ստիպված է «իրականության հետ գործ ունենալ այնպես, ինչպես կա»։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև
Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...