ԵՄ–ը պետք է պատրաստ լինի ՆԱՏՕ–ից ԱՄՆ–ի դուրս գալուն. The Telegraph
Եվրոպան պետք է գործողությունների ծրագիր մշակի, եթե Միացյալ Նահանգները որոշի դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից, գրում է The Telegraph թերթը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի երկրների անանուն դիվանագետներին։
«ՆԱՏՕ-ի դիվանագետներն ասել են, որ եվրոպացիները պետք է պլանավորեն և վերանայեն ներկայիս պաշտպանական հնարավորությունները՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի սպառնալիքները», - ասվում է թերթի հրապարակման մեջ:
Ըստ The Telegraph-ի զրուցակիցներից մեկի՝ Թրամփը մտահոգություն է առաջացնում, քանի որ «ոչ ոք չգիտի, թե նա ինչ է պատրաստվում անել»։ Մեկ այլ դիվանագետ ասել է, որ եթե Թրամփը հաղթի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում, նա կարող է «թուլացնել ԱՄՆ-ի հավատարմությունը դաշինքին»:
Աղբյուրները նշում են, որ անհրաժեշտ է քննարկել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վտանգից պաշտպանվելու ուղիները: Նրանց կարծիքով, ճիշտ սցենարի դեպքում այնպիսի երկրներ, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, ստիպված կլինեն էլ ավելի մեծ առաջնորդություն ապահովել եվրոպական անվտանգության ոլորտում։
Մեծ Բրիտանիայում, իրենց հերթին, կարծում են, որ ՆԱՏՕ-ն վերջին մեկ տարում ուժեղացել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շնորհիվ։
Թրամփը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հիմնական հավակնորդն է։ The Telegraph-ը նշում է, որ «Սպիտակ տուն նրա հնարավոր վերադարձի հեռանկարը Եվրոպայում անհանգստություն է առաջացրել Ուկրաինային ամերիկյան շարունակական աջակցության, ինչպես նաև ՆԱՏՕ-ին երկրի հավատարմության առնչությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը դիտարկող բանաձևը
Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը, որին կող...