Ուկրաինայում մոտ 4 միլիոն դոլար կծախսեն Ռուսաստանից և Բելառուսից հեռուստատեսային և ռադիոազդանշաններն արգելափակելու համար

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են երկրի ինը շրջաններում արգելափակել Ռուսաստանի, Մերձդնեստրի և Բելառուսի հեռուստատեսային և ռադիոազդանշանները։ Այս մասին գրում է RT-ն:


«Նախարարների կաբինետը որոշել է պետբյուջեի պահուստային ֆոնդից 152 մլն գրիվնա (ավելի քան 3,9 մլն դոլար) հատկացնել սահմանամերձ տարածքներում հակաուկրաինական հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակումն արգելափակող համակարգի տեղակայման համար»,- նշվում է հրապարակման մեջ:


Նշվում է, որ այդ միջոցները կօգտագործվեն Բելառուսից, Ռուսաստանից և Մերձդնեստրից եկող ազդանշանային արգելափակման համակարգերի գնման և տեղադրման համար։

Քաղաքականություն