Հունգարիայի նախագահը ստորագրել է ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնող օրենքը

Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկը ստորագրել է օրենք, որը վավերացնում է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, երեքշաբթի հայտնել են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հունգարիայի ղեկավարի գրասենյակը։


Այսպիսով, Հունգարիան ՆԱՏՕ-ի վերջին երկիրն էր, որն ավարտեց վավերացման ընթացակարգը։


Փետրվարի վերջին հունգարացի խորհրդարանականները քվեարկեցին ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրության վավերացման օգտին։


Մնացած պաշտոնական ընթացակարգերի ավարտից հետո երկիրը պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Սպասվում է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, նշում են լրատվամիջոցները։

Քաղաքականություն