Հարավային Կորեան և ԱՄՆ-ն մարտի 4-ին կսկսեն Freedom Shield զորավարժությունները
Կորեայի Հանրապետության զինված ուժերն ու ԱՄՆ զինվորականները մարտի 4-ից 14-ը կանցկացնեն Freedom Shield զորավարժությունները: Այս մասին հայտնում է Կորեայի Հանրապետությունում ամերիկյան ռազմական կոնտինգենտը։
Զորավարժությունը կներառի գործողություններ ցամաքում, ծովում, օդում և կիբերտարածությունում, ինչպես նաև «տիեզերական միջոցների» օգտագործում՝ թշնամու միջուկային ուժերին արձագանքելու համար։ Զորավարժություններին մասնակցում են նաև ՄԱԿ-ի հրամանատարության անդամ 10 երկրների ներկայացուցիչներ։ Freedom Shield-ը ներառում է «դաշտային և վիրտուալ վարժություններ» համակարգչային սիմուլյացիաների միջոցով:
Freedom Shield–ի հետ կապված Հարավային Կորեան և ԱՄՆ-ն մի քանի լայնածավալ վարժանքներ կանցկացնեն՝ ուղղված համագործակցության և մարտական պատրաստության ամրապնդմանը, ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Փհենյանում ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունները սովորաբար անվանում են ԿԺԴՀ-ի դեմ պատերազմի փորձ:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը երեքշաբթի ասել է, որ Սեուլն ու Վաշինգտոնն այս տարվա առաջին կիսամյակում երկու անգամ ավելի շատ զորավարժություններ կանցկացնեն, քան անցյալ տարի։
Նմանատիպ հոդվածներ
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հե...
Չադի ընդդիմության առաջնորդ Յայա Դիլլոն կարող է մահացած լինել
Չադի ընդդիմության առաջնորդ Յայա Դիլլոն (լուսանկարում) կարող է մահացած լինել, հայտնում է ChadOne-ը։Ավելի վաղ կառավարական...
Բելգորոդի շրջանի գյուղում ԱԹՍ–ի հարվածից երեք մարդ է զոհվել. նահանգապետ
Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնում է, որ Ուկրաինայի սահմանամերձ գյուղում ուկրաինական անօդ...
Իսրայելական բանակը գործողություններ է սկսել Հորդանան գետի Արևմտյան ափին
Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինյան համայնքները։ Այս մասին հայտնում է քաթարա...