Վերջին պահին՝ հենց վարչության նիստին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստ է արել ու որոշել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանի թեկնածությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից:
Բացի Պապոյանից, այլ թեկնածուներ էլ են քննարկվել նիստին, այդ թվում՝ պատգամավոր Բաբկեն Թունյանը. վերջինս, սակայն, հենց սկզբից հրաժարվել է ու չի ցանկացել առաջադրվել նախարարի պաշտոնում:
Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե տրամադրված չի եղել պատգամավորներից մեկին տանել գործադիր, բայց նրա կադրային բանկն այնքան աղքատիկ է, որ այլ համապատասխան թեկնածու չի գտել:
Պապոյանի թեկնածությունը դնելու հարցը, կարելի է ասել, վերջին պահին՝ հենց վարչության նիստին է որոշվել:
Պապոյանի թեկնածությունը վարչության նիստին միանշանակ է ընդունվել՝ բոլոր անդամների կողմ քվեարկությամբ:
Նրա փոխարեն ԱԺ կմտնի Դավիթ Կարապետյանը՝ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը»։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայ...
Առաջնագծում իրավիճակը բարդ է, կարող է տարածքներ կորցնենք, բայց ավելի կարևոր է մարդկանց չկորցնելը
Առաջնագծում իրավիճակը բարդ է Ուկրաինայի զինված ուժերի համար, Կիևը կարող է կորցնել ավելի շատ տարածքներ, ասել է Ուկրաինայի...
«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կբարձրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բեռնաշրջանառությունը. Թուրք նախարար
«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կբարձրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բեռնաշրջանառությունը:Ինչպես հաղորդում է ԱՊ...