Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է խաղաղապահ ուժերի բրիգադ
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։
Գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում բարեխիղճ ծառայության և այլ երկրների ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումների պատշաճ իրականացման համար։



Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է․ Թաթոյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թբիլիսիի կենտրոնում գտնվող ևս մեկ եկեղեցի՝ Սուրբ Մինասը, անմխիթար վիճակում է
7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմության» գրքի հարցով հայց են ներկայացրել ԿԳՄՍ նախարարության դեմ
Juli’s սրճարանում սնվելուց հետո կա առնվազն 20 թունավորված մարդ. «Հետք»
Ավելին Հասարակություն բաժնից
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
5.0