Forbes-ի միլիարդատեր Յուրի Անտիպովին ձերբակալել են խարդախության մեղադրանքով
Չելյաբինսկից բիզնեսմեն Յուրի Անտիպովը, ով հայտնվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում և որին մինչ օրս պատկանում է Չելյաբինսկի էլեկտրամետալուրգիական գործարանը, ձերբակալվել է խարդախության քրեական գործով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «իրավապահ մարմինների ներկայացուցչին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարի ձերբակալությունից հետո կատարվում են քննչական գործողություններ։ Գործով նրա դատավարական կարգավիճակը չի նշվում։ Հայտնի է, որ հետաքննությունը վարում է ՆԳՆ-ն, սակայն օպերատիվ աշխատանքներն իրականացնում են ՌԴ ԱԴԾ աշխատակիցները։
Ձերբակալության մասին տեղեկությունը հաստատել է նաև տեղական 74.ru հրատարակությունը՝ վկայակոչելով գործարանի իր աղբյուրը։ Baza Telegram ալիքը գրում է, որ Անտիպովին տարել են հարցաքննության, որի արդյունքներով նրան կարող են կալանավորել։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է․ Թաթոյան
Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թբիլիսիի կենտրոնում գտնվող ևս մեկ եկեղեցի՝ Սուրբ Մինասը, անմխիթար վիճակում է
Մայրաքաղաքի կենտրոնում՝ Հավլաբար թաղամասում գտնվող ևս մեկ եկեղեցի, անմխիթար վիճակում է, չնայած այն հանգամանքին, որ 2007...
7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմության» գրքի հարցով հայց են ներկայացրել ԿԳՄՍ նախարարության դեմ
7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմության» գրքի առնչությամբ հայց են ներկայացրել ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։ Այս...
Juli’s սրճարանում սնվելուց հետո կա առնվազն 20 թունավորված մարդ. «Հետք»
Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Juli’s սրճարանում սնվելուց հետո: Այս մասին գրո...