Իսրայելը կընդլայնի պատանդներին ազատ արձակման համար բանակցողների լիազորությունները

Իսրայելը կընդլայնի բանակցային թիմի լիազորությունները, որոնք ներգրավված են Գազայի հատվածից պատանդներին ազատելու գործարքի շուրջ խորհրդակցություններում, մինչդեռ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) պատրաստվում են շարունակել ինտենսիվ ցամաքային գործողությունները պաղեստինյան անկլավում: Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանում ԱՄՆ Ազգային անվտանգության ուժերի համակարգող Բրեթ Մաքգուրքի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ 


«Մենք կընդլայնենք մեր պատանդների ազատ արձակման համար բանակցողներին տրված լիազորությունները։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է շարունակել ինտենսիվ ցամաքային գործողությունները», - տարածել է Գալանտի հայտարարությունները ՊՆ մամուլի ծառայությունը։


Գալանտի և ՄակԳուրքի քննարկումը «կենտրոնացած էր 134 պատանդների հայրենիք վերադարձնելու ջանքերի վրա, ՀԱՄԱՍ-ի կենտրոնական և հարավային Գազայի հենակետերում օպերատիվ իրավիճակի, ինչպես նաև Իսրայելի և ԱՄՆ ղեկավարության կողմից իրականացվող հումանիտար օգնության ջանքերի վրա»: Գալանտը «ընդգծել է Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում ՀԱՄԱՍ-ի մնացած գումարտակների վերացման կարևորությունը», – հավելել է մամուլի ծառայությունը։


Բացի այդ, Գալանտը «բարձրացրել է նաև իրանական ագրեսիայի հարցը, որն իր արբանյակներով իրականացվում է Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և Եմենում, և քննարկել Իրանի տարբեր գործողությունները, որոնք ուղղված են զենքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգ ճանապարհով Իսրայել տեղափոխելուն և տարածաշրջանը ապակայունացնելուն», - շարունակել է պաշտպանության նախարարությունը:


Պաշտպանության նախարարը «իր երախտագիտությունն է հայտնել ՄակԳուրքին պատանդների խնդրի լուծմանն ուղղված նրա անձնական հանձնառության, ինչպես նաև ահաբեկչության դեմ և Իսրայելի պաշտպանությանն աջակցելու համար նրա ամուր դիրքորոշման համար», - ամփոփել է մամուլի ծառայությունը։