Չգիտենք՝ ինչ է տեղի ունենալու նույնիսկ 2 շաբաթ անց. ի՞նչ են հայտարարել ուկրաինական կողմից

Ուկրաինայի իշխանությունները չեն կարող կանխատեսել, թե ինչ կարող է տեղի ունենալ նույնիսկ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի հաստատել Կիևին օգնության նոր փաթեթի տրամադրումը: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Փաստորեն, մենք հայտնվել ենք փոխված իրականության մեջ՝ անորոշության մեջ ։ Նախկինում մեր գործընկերները ուս ուսի կանգնած էին ռազմական աջակցությամբ: Եվ հիմա այս առումով մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենալու նույնիսկ երկու շաբաթ անց: Դա ապակայունացման կարևոր բաղադրիչ է։ Հուսով ենք, որ դա շուտով կավարտվի», - ասել է նա:


Ստեֆանիշինայի խոսքով ՝ այս իրավիճակում Ուկրաինայի կողմից անվտանգության ոլորտում երաշխիքների և համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ Կիևին ապահովում է կանխատեսելիություն և, այդպիսով, իր գործողությունները պլանավորելու հնարավորություն, այդ թվում ՝ ռազմական ոլորտում: