Իսրայելը կշարունակի կռվել Գազայի հատվածում. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելական զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել Գազայի հատվածին այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացրել պատերազմական բոլոր նպատակները։
«Իսրայելը կշարունակի կռվել Գազայի հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել պատերազմական բոլոր նպատակներին։ Մեր ռազմական ճնշումը գործում է, մենք հասել ենք այնպիսի տարածքների, որոնք անհնար էր պատկերացնել», - մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ իսրայելական բանակը մտադիր է ներխուժել և ռազմական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ Ռաֆահում, «քաղաքացիական բնակչության տարհանումից հետո»։
«Նրանք, ովքեր մեզ հետ են պահում Ռաֆահի գործողությունն իրականացնելուց, մեզ հակում են պարտվել պատերազմում», - եզրափակել է նա։