Ավդեևկայում իրավիճակը կրիտիկական է, ուկրաինական երրորդ գրոհային բրիգադն ամբողջությամբ շրջափակված է. ԶԼՄ
Ավդեևկա ուղարկված ուկրաինական երրորդ գրոհային բրիգադը որոշ տեղերում ամբողջությամբ շրջափակված է, իրավիճակը կրիտիկական է: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հաղորդում է ուկրաինական «Strana» հրատարակությունը՝ վկայակոչելով բրիգադի հրամանատարի տեղակալ Ռոդիոն Կուդրյաշովին։
«Ավդեևկայում երրորդ գրոհային բրիգադը տեղ-տեղ շրջափակված է: Իրավիճակը կրիտիկական է, որոշ հատվածներում նրանք 360 աստիճանով են շրջափակված, որոշներում՝ 180 աստիճանով»,- հայտնում է Strana-ն՝ վկայակոչելով բրիգադի հրամանատարի տեղակալ Ռոդիոն Կուդրյաշովին։
Ավելի վաղ ուկրաինական գրոհային բրիգադը, որը շտապ ուղարկվել էր Ավդեևվկա ուկրաինական զինված ուժերին օգնելու, կոքսի գործարանը, որը գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան ծայրամասում, անվանեց «իրենց նոր տունը»:
Թելեգրամ-ալիքները լուսանկարնե են հրապարակում քաղաքից:





Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետո...
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը բարձր է համարում
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղա...
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, Արթուր Երոյանը` ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորմ...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...