Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն՝ ռուսական պաշտպանական ձեռնարկության շրջանում

Edita 1 րոպե 153 դիտում

Ալթայի երկրամասի Բիյսկում պայթյուն է տեղի ունեցել պաշտպանական ձեռնարկության շրջանում։ Ռուսական քաղաքի բնակիչները նշել են, որ բարձր ձայն են լսել, իսկ հետո զգացել են հզոր ալիքը, որից դողում էին տների ապակիները: Տեղի քաղաքապետ Վիկտոր Շչիգրևը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է միջադեպը։ Տեղեկությունը փոխանցում է lenta.ru-ն։


Նրա տվյալներով՝ ձայնը լսվել է Բիյսկի արդյունաբերական գոտու շրջանում։


«Դա, ըստ տեխնոլոգիական գործընթացի, աշխատանքներ են իրականացվել մեր քաղաքի ձեռնարկություններից մեկի կողմից։ Անհանգստանալու առիթ չկա», - պարզաբանել է Շչիգրևը։


Ալթայի երկրամասի իշխանությունները չեն բացահայտել, թե հատկապես որ ձեռնարկությունում է բարձր ձայն լսվել։ Որոշ Telegram ալիքներում ենթադրվում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել ««Ալթայ» Դաշնային գիտականև արտադրական կենտրոն ԲԸ» ռեժիմի գործարանում:


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250