Ռոսավիացիայի նախկին ղեկավարը կասկածվում է Իլ-76 և Մի-8 ինքնաթիռների ապօրինի վաճառքում, որոնք հետո օգտագործվել են Ուկրաինայի կողմից
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն երկու քրեական գործ է հարուցել ռուսական իրավասությունից 59 ինքնաթիռների և ուղղաթիռների ապօրինի դուրսբերման վերաբերյալ, հաղորդում են «Իզվեստիա»-ի աղբյուրները։
Ենթադրվում է, որ վաճառվել են Իլ-76 և Մի-8 ինքնաթիռները։ Ուղղաթիռները, ըստ թերթի, Ուկրաինան օգտագործել է Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում, իսկ ինքնաթիռները բեռներ են առաքել՝ անջատված տրանսպոնդերներով։ Գործին ներգրավված անձը կարող է լինել Օդային տրանսպորտի դաշնային գործակալության նախկին ղեկավար Ալեքսանդր Ներադկոն։
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 7-ին Մոսկվայի Լենինգրադսկի պողոտայում գտնվող Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կենտրոնական գրասենյակում խուզարկություններ են տեղի ունեցել։ Փաստաթղթերի առգրավում է կատարվել Թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետи ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Բիվալինայի և քաղաքացիական ինքնաթիռների, իրավունքների և նրանց հետ գործարքների պետական գրանցման վարչության պետի տեղակալ Պետր Կոզիրևի գրասենյակներում: