Իլոն Մասկը հերքում է Starlink տերմինալների վաճառքը Ռուսաստանին

SpaceX-ը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի վաճառել Starlink արբանյակային կապի տերմինալները Ռուսաստանին, ասել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։ Նա սուտ է անվանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները։


«Սա միանգամայն սուտ է։ Որքան գիտենք, Starlink-ը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի վաճառվել Ռուսաստանին»,- գրել է Մասկը իր X սոցիալական ցանցում։


Defense One-ն անցյալ շաբաթ հայտնել էր, որ ռուսական զորքերը օգտվում են Starlink կապի ծառայություններից: Ենթադրվում էր, որ ռուսական բանակը սկսել է համակարգը օգտագործել մի քանի ամիս առաջ։ Փետրվարին Starlink-ն արդեն հայտարարել էր, որ SpaceX-ը որևէ բիզնես չի անում Ռուսաստանի կառավարության կամ բանակի հետ։


Ուկրաինան օգտագործում է Starlink տերմինալները ճակատային գծի ողջ երկայնքով, հայտարարել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը 2023 թվականի աշնանը։ Կիևը հազարավոր տերմինալներ ստացավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը զորքեր ուղարկեց 2022 թվականի փետրվարին։

Քաղաքականություն