Հորս գործն անպայման շարունակվելու է, թուլանալու իրավունք չունենք. Ծովինար Գինոսյան
Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։ Այս մասին գրել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը:
«Ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են...
Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու...
Շնորհակալ եմ իմ մեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։
Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։
Փնտրում էի իր հետ նկար, շատ երջանիկ պահեր գտա, շատ հուզվեցի բայց հետո գտա կարևորագույն նկարը...
Այս նկարը արվել է 2020 թվականին իր պատերազմ մեկնելու գիշերը, երկուսս էլ ժպտում ենք բայց սրտի խորքում վախենում, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել...
Շնորհակալ եմ քեզ, դու ես կերտել էն Ծովինարին ով ուժ ունի քեզ ճանապարհելուց անգամ ամուր մնալու։ Շնորհակալ եմ որ միշտ կողքիս ես եղել և շարունակում ես։
Շնորհակալ եմ Աստծուց որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու հպարտությանն ու արժանապատվությանը...
Միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու...»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հերթական կեղծիքն է տարածում այս անգամ Սաղմոսավանքի և Նորավանքի մասին. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.«Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավան...
Juli’s սրճարանում սնվելուց հետո կա առնվազն 20 թունավորված մարդ. «Հետք»
Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Juli’s սրճարանում սնվելուց հետո: Այս մասին գրո...
Ձերբակալվել է Էկոնոմիկայի փոխնախարարը և ևս 6 անձ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վ...
Ռուսական օդանավակայաններ մարդկանց ճանապարհողներին և ողջունողներին կարող են արգելել մուտք գործել
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը նախատեսում է խստացնել օդանավակայաններում անվտանգության կանոնները: ...