ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ՝ Ռուսթավիում Ստամբուլյան շուկայում տեղի ունեցած հրաձգությունից
Ռուսթավի քաղաքի Ստամբուլյան շուկայում կրակոցներ արձակած տղամարդը շուկայի աշխատակից է եղել։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ 4 քաղաքացու սպանության ու ևս մեկին վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա Գ.Օ.-ն։
Վարկածներից մեկի համաձայն՝ շուկայում միս վաճառող տղամարդը նախօրեին աշխատանքից ազատել է իր եղբորորդուն, ինչն էլ դարձել է հորեղբոր սպանության պատճառ: Եվս երկուսը պատահական զոհեր են դարձել, իսկ չորրորդ մահացածը տաքսու վարորդ է։ Ինչ վերաբերում է վիրավորին, ապա նրան տեղափոխել են կլինիկա։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ տղամարդն իր հորեղբորից պարտքով միս է խնդրել և մերժում ստանալուց հետո սկսել է կրակել։
Լուրեր կան, որ կրակողը հոգեկան խնդիրներ է ունեցել։
Տեղում շարունակում են աշխատել դատաբժշկական փորձագետներն ու իրավապահները։