ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր բռնկում՝ Արեգակի վրա․ մագնիսական փոթորիկը կանցնի Երկրի կողքով
Արեգակի վրա փետրվարի 6-ն հզոր՝ M դասի բռնկում է տեղի ունեցել՝ արևային զանգվածի արտանետմամբ, որը Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածներում կարճ ռադիոալիքների համատարած խափանում է առաջացրել։ Տիեզերական փոթորիկն ազդել է Ավստրալիայի և Հարավարևելյան Ասիայի երկրների վրա։ Այս մասին հայտնում է spaceweather.com կայքը։
Տարածաշրջանի նավաստիները և ռադիոսիրողները նկատել են, որ 30 ՄՀց-ից ցածր հաճախականություններում ազդանշանը կորել է և բռնկման ամենաթեժ պահից հետո մինչև մեկ ժամ այն չի վերականգնվել։
Ռադիոյի խափանումը վերագրվում էր ռենտգենյան ճառագայթների և ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժեղ իմպուլսին, որը Երկիր է հասել արևի վրա տեղի ունեցած բռնկումից ութ րոպե անց: Այս ճառագայթումը իոնացրել է Երկրի մթնոլորտի վերին շերտը՝ արևի լուսավորած հատվածը։
Բացի այդ, Արեգակն արտանետել է արևային պլազմայի հսկայական զանգված, որն ընթանում է ժամում ավելի քան 400 կիլոմետր արագությամբ: Եթե այն հասնի Երկիր, ապա կարող է առաջացնել մագնիսական դաշտի խանգարումներ և խաթարել արբանյակների աշխատանքը, ինչպես նաև բևեռափայլեր առաջացնել բարձր լայնություններում։
Սակայն աստղագետների տվյալներով՝ այս արտանետումը չի սպառնում մեր մոլորակին, քանի որ այն տեղի է ունեցել Արեգակի հարավային բևեռին ավելի մոտ տարածքում, ուստի պլազմային ամպը գրեթե անկասկած կշրջանցի Երկիրը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուն՝ Հնդկաստանում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Առնվազն 11 մարդ Է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում պիրոտեխնիկական արտադրատեսակներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան 7600 կգ չհայտարարագրված հագուստ՝ Բագրատաշենի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեն կանխել է 7633 կգ չհայտարարագրված հագուստի ներմուծումը։ Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած...
Ճապոնիայի ատոմակայանում ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել
Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի աշխատակիցները ռադիոակտիվ ջրի արտահոսք են արձանագրել ատոմային էլեկտրակայանի...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակիների վարչության հայտարարության համաձայն՝ երկրի հարավում երկրաշարժ է գրանցվել: Երկ...