Տղան ծեծել է մորը՝ իրեն քննության գնալու համար չարթնեցնելու պատճառով․ Սինգապուր

Սինգապուրում 16-ամյա որդին ծեծել է մորը, քանի որ նա չի արթնացրել տղային քննության գնալու համար։ Այս մասին գրում է AsiaOne-ը: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակման հետևանքով կինը կողոսկրի կոտրվածք է ստացել: Հայտնի է, որ միջադեպի պահին տանը գտնվել է տղայի հայրը, որը չի միջամտել նրա և մոր կոնֆլիկտին:


Իշխանությունների տվյալներով՝ որդին հաճախ է ծեծել մորը։ Վերջին անգամ նրան չբավարարեց այն փաստը, որ կինը նրան չի արթնացրել անգլերենի քննության համար, որին նա ենթադրաբար պատրաստվում էր մինչև առավոտյան ժամը հինգը:


Աշակերտի փաստաբանը հավելել է, որ իր պաշտպանյալն ընդունում է մեղքը և հասկանում, որ սխալ է գործել: Այժմ դեռահասն ապրում է մորից առանձին և ագրեսիա չի ցուցաբերում ընտանիքի մյուս անդամների նկատմամբ։ Բացի այդ, նա պետք է 100 ժամ անցկացնի դատարանի կողմից նշանակված հասարակական աշխատանքներում։

Քաղաքականություն