Տապալվել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով քվեարկությունը. հայտնի է պատճառը
Հունգարիայի խորհրդարանի այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում տապալվել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով քվեարկությունը։ Պատճառը վարչապետ Վիկտոր Օբանի «Ֆիդես» կուսակցության պատգամավորների դիրքորոշումն էր, որոնք միահամուռ կերպով չեն մասնակցել նիստին։
199 տեղանոց հունգարական խորհրդարանում Օրբանի կուսակիցները 133 մանդատ ունեն։ Արդյունքում քվորում չկարողացավ ապահովել, ինչի պատճառով էլ քվեարկությունը չկայացավ։
Անցած շաբաթվա վերջին հայտնի էր դարձել, որ իշխող դաշինքի պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը։ Bloomberg-ի տեղեկություններով՝ իշխող կուսակցության անդամները բոյկոտի են դիմել, քանի որ կտրականապես դեմ էին Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցով արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին։
Օրբանի կուսակիցները Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին խոստանում են վերադառնալ փետրվարի վերջին, երբ կմեկնարկի հունգարական խորհրդարանի գարնանային նստաշրջանը։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...
Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսի և ևս 2 հոգու երաշխավորության միջնորդությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառել...
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...