Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար (թոշակառուներ, ուսանողներ և այլն). փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։


«Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Չնայած նախագծի ներկայացումը հենց դրա տարբեր շրջանակներում քննարկելու նպատակ է հետապնդում, ավագանու որոշ անդամներ չեն հապաղում և արդեն սկսել են համատեքստից կտրված և բովանդակային առումով սուտ տեղեկություններ տարածել։


Վաղը լինելու եմ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ ներկայացնելու նախագիծը, դրա նպատակները և այս պահի բովանդակությունը, որի առանձին մասեր չենք բացառում, որ կարող են և փոփոխվել՝ առողջ քննադատության և փաստարկների, բայց ոչ երբեք մանիպուլյացիայի և ստի արդյունքում։


Այժմ միայն կնշեմ, որ․


1․ Ինչպես և ամբողջ աշխարհում միասնական տոմսային համակարգը ներառելու է տոմսային պրոդուկտներ, որոնք նախատեսված են մշտապես տրանսպորտից օգտվող անձանց համար (համեմատ մատչելի գներով) և գլխավորապես՝ զբոսաշրջիկների և քաղաքի հյուրերի համար նախատեսված տոմսային պրոդուկտներ (համեմատ ավելի թանկ գներով)։


2․ Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար (թոշակառուներ, ուսանողներ և այլն)»,- գրել է նա։

Քաղաքականություն