Հանրապետության մի շարք հատվածներում տեղում է ձյուն. ՆԳՆ փրկարար ծառայություն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Վայոց ձորի մարզում, Չարենցավան, Հրազդան, Աբովյան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Չեխիայի քաղաքացին փորձել է Հայաստանից անցնել Ադրբեջան, սակայն ձերբակալվել է. պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները
Չեխիայի քաղաքացին փորձել է Հայաստանից անցնել Ադրբեջան, սակայն ձերբակալվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պ...
Հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5...
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Հայկական կողմն հաստատում չունի «սահմանն ապօրինի հատած» և Ադրբեջանում ձերբակալված Չեխիայի քաղաքացու մասին
Հայկական կողմն այս պահին որևէ հաստատում չունի՝ երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկության մասին, թե Չեխիայի ք...
Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. 90-ից մինչեւ 500 դրամ. նախագիծ
Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկ...