Կրակոցներ՝ Գորիսում. կա վիրավոր
Այսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:20-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել:
Ոստիկաններն ու պարեկները միջադեպի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի հետքեր:
Ոստիկանները պարզել են, որ 1 հոգի, հրազենային վնասվածքով, տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մասնակիցների մեջ է Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր վարորդը, իսկ ոստիկանները մոտավորապես պարզել են վիրավորի ու կրակոցներ արձակողի ինքնությունը:
Նշվում է, որ նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվ ում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և BMW-ի սեփականատիրոջ ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ ««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամաս...
Մարտական դիրքում սպանված զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող,...
ՀՀ-ն աշխարհում 7-րդ ամենաանվտանգ երկի՞րն է․ ՆԳՆ-ն ոչ արժանահավատ հարթակի է հղում անում․ FIP.am
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հունվարի 31-ին, հղում անելով ՆԱՄԲԵՈ (NUMBEO) «վերլուծական տեղեկատվական» հարթակի տվյալն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող լուսանկարներ՝ ինչ են արել...