Գյուղատնտեսական տեսանկյունից վտանգավոր երևույթներ չենք արձանագրել. Սուրենյան
Գյուղատնտեսական տեսանկյունից վտանգավոր երևույթներ չենք արձանագրել, ավելին, հունվարի վերջին դիտված ձյան առատ տեղումները բավական դրական ազդեցություն թողեցին հատկապես աշնանացան ցորենի վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այս պահին, հանրապետության լեռնային գոտիների բոլոր աշնանացանները ծածկված են ձյան բավարար շերտով, ինչը պայմաններ է ստեղծում, որ աշնանացանը չշփվի գիշերը դիտվող սառը օդի հետ: Գյուղատնտեսության առումով, այս պահին բոլոր պայմանները բավարար են»,-ասիլուսի ժամանակ նշել է նա:
Անդրադառնալով ջրամբարների լցվածությանը՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ասաց, որ դեռևս վաղ է այդ մասին խոսելը: Նա նշել է, որ հարցին կանդրադառնան մարտի երրորդ տասնօրյակին, երբ կներկայացնեն ձմռան ամփոփումը և ապրիլ, մայիս ամիսների եղանակային կանխատեսումը:
Նմանատիպ հոդվածներ
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ. Քերոբյան
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե, օրինակ՝ էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ...
Հայտնի է՝ ՌԴ քաղաքացիները 2023-ին քանի ընկերություն են բացել Հայաստանում
Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից 2023 թվականին գրանցվել է 891 ընկերություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմա...
Հայաստանում բենզինի գինը կշարունակի նվազել․ տնտեսագետ
Հունվարի վերջին տասնօրյակից սկսած Հայաստանում 1 լիտր բենզինի գինը նվազել է մոտ 40 դրամով: Այսօր լցակայանների մեծամասնութ...
Yandex-ը համաձայնել է վաճառել բիզնեսի մի մասը
Yandex-ը համաձայնել է վաճառել բիզնեսի մի մասը։ Ավելի ճիշտ՝ համաձայնել է ընկերության բաժանման սխեմայի շուրջ։ Այս մասին հա...