Հայտնի է՝ ՌԴ քաղաքացիները 2023-ին քանի ընկերություն են բացել Հայաստանում
Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից 2023 թվականին գրանցվել է 891 ընկերություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Այս ընկերություններից գործունեությունը դադարեցրել է 5-ը։
Բացի այդ, անցած տարի ՌԴ 3857 քաղաքացի գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Նրանցից 221-ը հետագայում դուրս են եկել հաշվառումից։
Համեմատության համար նշվում է, որ ՌԴ-ի քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 225 ընկերություն, որից 2-ը հետագայում լուծարվել է։ Նույն թվականին գրանցվել է 201 ԱՁ, որից 21-ը հաշվառումից դուրս է եկել։
Իսկ 2022 թվականին ՌԴ-ի քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 2285 ՍՊԸ (լուծարվել է 32-ը) և 4961 ԱՁ (հաշվառումից դուրս է եկել 707-ը):
Լրատվամիջոցը գրում է, որ արդարադատության նախարարությունից նաև նշել են, որ տիրապետում են միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների մասին տեղեկությունների։ Բաժնետիրական ընկերության բաժնետերերի և առևտրային կոոպերատիվի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունների ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը չի տիրապետում:
Նմանատիպ հոդվածներ
Արաբկիրում 50 տնտեսվարողի նկատմամբ հարուցված են վարչական վարույթներ
Երևանի Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության աշխատակիցները ակտիվ շրջայցեր և ստուգայցեր են իրականացնում՝ տնտես...
Առևտրի կետերը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել QR կոդերով․ ՇՎՏՄ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի ս...
Ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտում կա նահանջ․ Ջհանյան
Եթե 2022 թ–ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ներառված էր 8 հանքարդյունահանող կազմակերպություն, ապա դրանց թիվը 2023 թ–ին դ...
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ. Քերոբյան
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե, օրինակ՝ էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ...