Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ. Քերոբյան
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե, օրինակ՝ էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ գրերի գյուտի հետ, այսինքն՝ շրջադարձային նշանակություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար: Այս մասին «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կոնֆերնասը կարևոր է նրանով, որ համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի հետ, դա աշխատանքի արտադրողականության բարձրացումն է»,-ասել է նա և կոչ արել, որպեսզի Հայաստանում գործող բիզնեսն օգտվի կոնֆերանսի լավ հնարավորությունից՝ արտադրողականությունն ավելացնելուն ուղղված քայլերի և մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ։
Քերոբյանը տեղեկացրել է նաև, որ նախորդ շաբաթ կառավարությունն ընդունել է ծրագիր, որով նախատեսում են «տրադիցիոն ընկերություններին» օգնել թվային տրանսֆորմացիայի, այդ թվում նաև արհեստական բանականությունն իրենց ընկերություներում կիրառելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղատնտեսական տեսանկյունից վտանգավոր երևույթներ չենք արձանագրել. Սուրենյան
Գյուղատնտեսական տեսանկյունից վտանգավոր երևույթներ չենք արձանագրել, ավելին, հունվարի վերջին դիտված ձյան առատ տեղումները բ...
Հայտնի է՝ ՌԴ քաղաքացիները 2023-ին քանի ընկերություն են բացել Հայաստանում
Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից 2023 թվականին գրանցվել է 891 ընկերություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմա...
Հայաստանում բենզինի գինը կշարունակի նվազել․ տնտեսագետ
Հունվարի վերջին տասնօրյակից սկսած Հայաստանում 1 լիտր բենզինի գինը նվազել է մոտ 40 դրամով: Այսօր լցակայանների մեծամասնութ...
Yandex-ը համաձայնել է վաճառել բիզնեսի մի մասը
Yandex-ը համաձայնել է վաճառել բիզնեսի մի մասը։ Ավելի ճիշտ՝ համաձայնել է ընկերության բաժանման սխեմայի շուրջ։ Այս մասին հա...