Հայաստանում բենզինի գինը կշարունակի նվազել․ տնտեսագետ
Հունվարի վերջին տասնօրյակից սկսած Հայաստանում 1 լիտր բենզինի գինը նվազել է մոտ 40 դրամով: Այսօր լցակայանների մեծամասնությունում բենզինի «ռեգուլյար» տեսակը վաճառվում է 490, իսկ «պրեմիումը»՝ 530 դրամով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ Աղասի Թավադյանը գնանկումը պայմանավորել է համաշխարհային տնտեսական գործընթացներով` նշելով, որ իր կանխատեսմամբ առաջիկա մի քանի ամսում բենզինը շարունակելու է էժանանալ:
Լրատվամիջոցի զրուցակիցն առանձնացրել է Հայաստանում բենզինի գնի ձևավորմանը նպաստող երեք հիմնական գործոններ՝ ԱՄՆ-ում բենզինի գների նվազում, համաշխարհային շուկայում նավթի գների անկում և Ռուսաստանի կողմից բենզինի արտահանման արգելքի վերացում (այն գործում էր անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 22-ը):
«Ընդհանուր առմամբ, այդ երեք գործոններն էլ, յուրաքանչյուրը յուրովի, նպաստում են Հայաստանում բենզինի գնի ձևավորմանը: Հարկ է նշել, որ դեռևս անցյալ տարվա փետրվարին մեր երկրում բենզինը վաճառվում էր 380-400 դրամով: Այնուհետև, մինչև սեպտեմբերի 4-ը գները աստիճանաբար աճեցին՝ 3 ամիս առաջ հասնելով առավելագույնին, երբ «ռեգուլյարն» ու «պրեմիումը» արդեն վաճառվում էին համապատասխանաբար 540 և 570 դրամով: Վերջին թանկացումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին, իրականում պայմանավորված էր դրամի արժեզրկմամբ, որը նաև մեր շուկայի արձագանքն էր Լեռնային Ղարաբաղի անկմանը: Հայաստանում բենզինի գինը միշտ էլ պարբերաբար տատանվել է: Մեր երկրի սահմանին այն համադրելի է եղել համաշխարհային շուկայի միտումներին և պայմանավորված չի եղել այսպես կոչված ներքին օլիգոպոլիկ համաձայնությամբ: Ներկայիս գնանկումը նույնպես այդ միտման դրսևորումն է: Կարծում եմ, բենզինի գինը մեր երկրում շարունակելու է իջնել»,- նշել է Աղասի Թավադյանը:
Նա ընդգծել է, որ իրականում համաշխարհային շուկայում բենզինի և նավթի գների նվազումը սկսվել է 2-3 ամիս առաջ ու տակավին շարունակվում է: Սակայն, ըստ Թավադյանի, հայկական շուկան սովորաբար ուշացումով է արձագանքում գլոբալ զարգացումներին և մեզանում բենզինի գինը նոր է սկսել իջնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Yandex-ը համաձայնել է վաճառել բիզնեսի մի մասը
Yandex-ը համաձայնել է վաճառել բիզնեսի մի մասը։ Ավելի ճիշտ՝ համաձայնել է ընկերության բաժանման սխեմայի շուրջ։ Այս մասին հա...
Հայտնի է, թե ամենաշատ զբոսաշրջիկները որ երկրներից են Հայաստան այցելել
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2023-ին Հայաստան է այցելել 2 միլիոն 316,666 զբ...
Քանի զբոսաշրջիկ է հունվարին եկել Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվ...
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ. Քերոբյան
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե, օրինակ՝ էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ...