Yandex-ը համաձայնել է վաճառել բիզնեսի մի մասը
Yandex-ը համաձայնել է վաճառել բիզնեսի մի մասը։ Ավելի ճիշտ՝ համաձայնել է ընկերության բաժանման սխեմայի շուրջ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոները։
Մինչև հուլիսի 31-ը «եվրոպական» Yandex-ը (Yandex N.V.) կփոխի իր անունը և կդադարի օգտագործել նախորդ ընկերության ապրանքանիշերը։
«Ռուսական» Yandex-ը կշարունակի զարգացնել մեզ ծանոթ բոլոր որոնողական, քաղաքային, զվարճանքի և այլ ծառայությունները: Եվ նաև արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները։ Օգտատերերի և գործընկերների համար ոչինչ չի փոխվի:
Մասնավոր ներդրողների և ընկերությունների մենեջերների կոնսորցիումը ստանում է ընկերության ռուսական մասը 475 միլիարդ ռուբլով։
«Հայաստանի օգտատերերի համար կարևոր ասպեկտը մնում է այն, որ գործարքը չի ազդի այս տարածաշրջանում ծառայությունների շահագործման վրա և ընկերության տվյալների պաշտպանության քաղաքականության վրա»,- ասվում է Yandex մամուլի հաղորդագրության մեջ։ Ընկերությունը վստահեցրել է, որ Yandex վերակազմավորումից հետո կմնա մասնավոր, անկախ և հանրային ընկերություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում բենզինի գինը կշարունակի նվազել․ տնտեսագետ
Հունվարի վերջին տասնօրյակից սկսած Հայաստանում 1 լիտր բենզինի գինը նվազել է մոտ 40 դրամով: Այսօր լցակայանների մեծամասնութ...
Հայտնի է, թե ամենաշատ զբոսաշրջիկները որ երկրներից են Հայաստան այցելել
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2023-ին Հայաստան է այցելել 2 միլիոն 316,666 զբ...
Քանի զբոսաշրջիկ է հունվարին եկել Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվ...
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ. Քերոբյան
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե, օրինակ՝ էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ...