ՌԴ-ն հատուկ կենտրոններ կբացի ՀՀ–ում և ևս 7 երկրում
Ռուսաստանը մտադիր է ութ երկրներում հատուկ կենտրոններ բացել հայրենակիցներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։
Ըստ նրա՝ խոսքը Արգենտինայի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի մասին է:
«Համապատասխան կազմակերպություններն աշխատանքի կանցնեն օտարերկրյա պետությունների տարածքում իրենց իրավական կարգավիճակի կարգավորման հետ կապված հարցերը լուծվելուն պես։ Այսուհետ հյուպատոսական ծառայությամբ հետաքրքրված քաղաքացիները անմիջապես արտասահմանյան հաստատություն դիմելու հնարավորությունից բացի այլընտրանքային տարբերակ ունեն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ պահանջվող փաստաթուղթը համապատասխան տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնից՝ չսպասելով հյուպատոսական հիմնարկում ընդունելության իրենց հերթին», - ասել է Կլիմովը։
Նրա կարծիքով՝ նման կենտրոնների բացումն ուղղված է դիմումատուների սպասման ժամանակի կրճատմանը, ՌԴ արտասահմանյան հաստատությունների թողունակության բարձրացմանը «վերջին երկու տարվա ընթացքում արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների թվի էական աճի և հյուպատոսական ծառայությունների պահանջարկի էքսպոնենտ աճի պայմաններում»:
Թվարկված ութ երկրները ներառված են Ռուսաստան արտաքին գործերի նախարարության նախագծում՝ նպատակ ունենալով ընդլայնել այն երկրների ցանկը, որոնցում նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները կարող են աջակցել Ռուսաստանի հյուպատոսություններին՝ առանձին հյուպատոսական գործողություններ կատարելու և դիմորդների փաստաթղթերի ընդունման գործում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ
Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջո...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...