ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկը ընկել է ավտոմեքենայի վրա
Փետրվարի 1-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկը ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (մասնավոր) երկաթյա թիթեղը (մոտ 40 քմ) հեռացրել են «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրայից։ Վնասվել է ավտոմեքենայի ծածկը և բեռնախցիկի հատվածը. տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Մեքենաները հանդիպակաց վարելու համար պարեկները տուգանել են ոստիկանության զորքերի ծառայողին և մենեջերին
Հունվարի 31-ին՝ կեսգիշերին մոտ, Երևանի Բաբաջանյան փողոցում, պարեկները նկատել են, որ 2 մեքենա երթևեկում են հանդիպակաց։ Այ...
Մոսկվա-Չիտա չվերթի ուղևորը փրկել է մեկ այլ ուղևորի
Մոսկվա-Չիտա չվերթով թռչող ռազմական բժիշկը փրկել է ևս մեկ ուղևորի. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անդրբայկալյան երկրամասի Հա...
Արմավիր-Երևան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան տուժածներ
Հունվարի 30-ին, ժամը 04։20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստա...
Վիրավոր բժշկուհին օգնություն է ցուցաբերել նորածնին. մանրամասներ՝ «Մուրացանի» ռեանիմոբիլի վթարից
Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի...