Արմավիր-Երևան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան տուժածներ
Հունվարի 30-ին, ժամը 04։20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի ուղևորներ Վ. Մ.-ին (ծնված 1986 թ.) և Ս. Կ.-ին (ծնված 1986 թ.) տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվա-Չիտա չվերթի ուղևորը փրկել է մեկ այլ ուղևորի
Մոսկվա-Չիտա չվերթով թռչող ռազմական բժիշկը փրկել է ևս մեկ ուղևորի. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անդրբայկալյան երկրամասի Հա...
Վիրավոր բժշկուհին օգնություն է ցուցաբերել նորածնին. մանրամասներ՝ «Մուրացանի» ռեանիմոբիլի վթարից
Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի...
Բելգիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել
Բելգիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել Օդաչուն չի կարողացել բարեհաջող օդ բարձրանալ, և ինքնաթիռը բախվել է Սպա-Ֆրանկորշա...
Տիգրան Մեծ պողոտա. ավտոբուսի անիվները թռան վրից
Օգտատերերն այսօր պարբերաբար տեղեկացնում են տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին: Նախ, շատերը արձանագրում են, որ ավտոբու...