Ալեն Սիմոնյանի եղբայրը դատարանի բակից հրաժարվեց կնոջ կալանքի մասին խոսել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում էր։ Factor.am-ը փորձել էր նրա կնոջ՝ Անի Գևորգյանի կալանքի վերաբերյալ տեղեկություն ստանալ, սակայն Կառլեն Սիմոնյանը հրաժարվել էր պատասխանել հարցերին։
«Մեկնաբանություն չունեմ»,-ասաց նա, խուսափելով պատասխանել՝ արդյոք նրա կնոջ ձերբակալությունը կապ ունի՞ Էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալման գործի հետ։
Նշենք, որ, ըստ տեղեկությունների, Քննչական կոմիտեն Անի Գևորգյանին երկու ամսով նախնական կալանման միջնորդություն է ներկայացրել։
Գևորգյանն աշխատում էր «Սիներջի» ընկերությունում և, ըստ մամուլի, կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժ...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ
Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջո...