ՏԵՍՆՅՈՒԹ․ «Դդմի՛կ, հեռացիր». ցուցարարները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

Այսօր նախարարության մոտ կրկին բողոքի ակցիա է անցկացվում 7–րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի թեմայով։  Հաջորդ ակցիան լինելու է փետրվարի 14–ին։


«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվանից սկսում են բողոքի միջոցառումների շարքը և հույս ունեն, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաժարական կտա և ոլորտը կկարգավորվի։


«Պահանջում ենք վերափոխվեն և նորից գրվեն բոլոր դասագրքերը՝ սկսած «Հայ գրականությունից», նաև «Հայոց պատմությունը»։ Պահանջում ենք նաև կառավարությունից հետ վերցնեն այն անհիմն որոշումը, որ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանեն»,-ասաց նա։





Քաղաքականություն