ՌԴ-ից կճշտեն արտերկրում բնակվող իրենց քաղաքացիների կարգավիճակը
Ռուսաստանում քննարկվում է արտերկրում բնակվող ՌԴ քաղաքացիների պարտադիր հյուպատոսական հաշվառման ներդրման հարցը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԱԳՆ-ում նախատեսում են ձևակերպել «Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս մշտապես բնակվող քաղաքացի» հասկացության կայուն սահմանումը: Դրանով հնարավոր կլինի կոնկրետացնել նման քաղաքացիների իրավական կարգավիճակը։
Գերատեսչությունը նախատեսում է մինչեւ 2025 թվականը կառավարությանը ներկայացնել արտասահմանում մշտապես բնակվող ռուսաստանցիների մասին զեկույց, եզրակացրել են նախարարությունում:
Զախարովան նաև հայտարարել է, որ արտերկրում ռուսական հյուպատոսությունները չեն հավաքում մեկնած ռուսների կենսաչափական տվյալները: Նրա խոսքով՝ արտերկիր մեկնած ՌԴ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման կանգնելն այժմ ծանուցման բնույթ է կրում։ Այն իրականացվում է բացառապես քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի նախաձեռնությամբ, այդ թվում՝ հեռավար ռեժիմով։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...
Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ
Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջո...