Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը դատապարտվել են 14 տարվա ազատազրկման
Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին, դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ Տոշախանա նահանգի պետական գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ կապված կոռուպցիոն գործով, հայտնում է Geo TV-ն։
Երկուսին էլ արգելվում է 10 տարով որևէ պետական պաշտոն զբաղեցնել և յուրաքանչյուրը 787 միլիոն ռուփի (2,8 միլիոն դոլար) տուգանք պետք է վճարի:
Գործով նոր դատավճիռը կայացվել է այն բանից հետո, երբ հատուկ դատարանը Խանին և նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման պետական գաղտնիքներ հրապարակելու համար:
Տոշախանայի գործը ներառում է այս գանձարանից թանկարժեք իրերի վաճառք՝ առանց հարկեր վճարելու։ 2022 թվականի հոկտեմբերին Պակիստանի ընտրական հանձնաժողովը Խանին զրկեց պատգամավորական մանդատից և երկրի դաշնային ու տարածաշրջանային օրենսդիր մարմիններում հինգ տարով ընտրվելու և նշանակվելու իրավունքից: Հանձնաժողովը նման որոշում է կայացրել Խանի վերաբերյալ նրան մեղավոր ճանաչելով Տոշախանում պահվող 52 թանկարժեք իրեր վաճառելու և անձամբ իր ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։ Վարչապետ Շահբազ Շարիֆը, որը ղեկավարել է երկիրը Խանից հետո, հայտարարել է, որ Խանը Դուբայում վաճառել է պետական գանձեր 140 միլիոն պակիստանյան ռուփի (ավելի քան 630 հազար դոլար) արժողությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե Ավինյանն ԱԺ-ում ՔՊ-ի հետ ինչ է քննարկել
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:Քննարկվե...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...
Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է, որ շենքում ընթանում են քննչական գործողություններ
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։«Կոռուպցիայի...
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...