Երեք երկիր ռազմական տեխնիկայի տեղափոխման համար միջանցք կստեղծեն
Նիդեռլանդները, Գերմանիան և Լեհաստանը զորքերի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար ռազմական միջանցք ստեղծելու մասին հռչակագիր են ստորագրել, հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ անհրաժեշտ է «ռազմական Շենգեն», որպեսզի ավելի արագ և արդյունավետ տեղափոխենք ռազմական անձնակազմն ու տեխնիկան։ Դա ավելի ուժեղ կդարձնի Եվրոպան։ Լեհաստանը, Գերմանիան և Նիդեռլանդները հռչակագիր են ստորագրել ռազմական միջանցք ստեղծելու մասին»,- գրել է Օլոնգրենը X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի թիկունքային ապահովման եւ լոգիստիկայի միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Զոլֆրանկը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին, որի շրջանակներում դաշինքի երկրների զորքերը կկարողանան ազատ տեղաշարժվել:
Ներկա պահին ՆԱՏՕ-ի ուժերը բախվում են խոչընդոտների՝ մի շարք ազգային կանոնակարգերի տեսքով մարդկանց և զինամթերքի տեղափոխման ժամանակ։ ՆԱՏՕ-ի պաշտոնյան հավելել է, որ անհրաժեշտ է նախապես «նախապատրաստել հնարավոր ռազմական գործողությունների թատրոնը» հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի հնարավոր կիրառման դեպքում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ հայտարարությունները, ընդգծել է, որ Եվրոպայում չեն ցանկանում լսել Ռուսաստանի մտահոգությունները անվտանգության վերաբերյալ և անտեսում են անվտանգության անբաժանելիության սկզբունքը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ
Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջո...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...