Երբ կարող է սկսել Կարմիր ծովում ԵՄ ռազմածովային առաքելությունը
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է Կարմիր ծովում եմ ռազմածովային առաքելության մեկնարկի հնարավոր ամսաթիվը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ դաշինքի առաքելությունը կարող է սկսվել փետրվարի 17-ին։ Առաքելության խնդիրների թվում են նավերի ուղեկցումը, անօդաչու թռչող սարքերի եւ հութիների հրթիռների որսումը:
Մինչ այդ Financial Times թերթը գրել էր, որ Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան կոչ են արել Եվրամիության մյուս երկրներին դիտարկել Կարմիր ծովում առաքելությանը մասնակցելու հնարավորությունը եւ իրենց ներդրումն ունենալ նավագնացության անվտանգության ապահովման գործում, սակայն առաջարկել են օգտագործել Մերձավոր Արեւելքում արդեն գործող առաքելությունը:
Երեք երկրների հայտարարության մեջ նշվում է, որ առաքելությունը կարող է գործարկվել ԵՄ պայմանագրի 44-րդ հոդվածի համաձայն, որը թույլ է տալիս մի խումբ երկրների հանձնարարություն կատարել միավորման մյուս երկրներին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...
Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ
Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջո...