Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից․ խոսնակ
Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանը Auroranews-ին հաստատեց, որ նախարարի տեղեկալ Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից։
Նա նշեց, թե հայտնի չէ՝ ինչ կարգավիճակով է փոխնախարարը տարվել իրավապահների կողմից։
«Քննչական գործողություններ են ընթանում։ Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, բայց առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով», - նշեց խոսնակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ քննչական գործողություններ են կատարվում։ Լրատվամիջոցները տեղեկություններին էին շրջանառում Էկոնոմիկայի նախարար Անի Իսպիրյանի և այլ անձանց ձերբակալությունների մասին։
Հիշեցնեք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։
Հավելենք նաև, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է մտել նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։
Լրագրողների դիտարկմանը՝ արդյո՞ք փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ, նախարարը պատասխանել էր, թե դա ընդամենը պատահականություն է և հայտնել, որ իր տեղակալը 1,5 ամիս առաջ ասել էր՝ ամուսինը Նիդեռլանդներում աշխատանք է ստացել, ու պատրաստվում են տեղափոխվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե Ավինյանն ԱԺ-ում ՔՊ-ի հետ ինչ է քննարկել
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:Քննարկվե...
«Հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների ոլորտին․ «Արդյո՞ք իմաստ ունի գնումների ոլորտի լավարկման ինստիտուցիոնալ...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...
Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է, որ շենքում ընթանում են քննչական գործողություններ
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։«Կոռուպցիայի...