ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու չի հաջողվում սահմանային համաձայնագիր կնքել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության անդամ Դեն Գոլդմանը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցության սենատորները հրաժարվում են հարավային սահմանի վերաբերյալ երկկուսակցական համաձայնագրից, քանի որ Դոնալդ Թրամփը «կարգադրել է ընտրությունների տարում Ջո Բայդենին քաղաքական հաղթանակ չտալ»: Նրա խոսքերը մեջբերում Է CNN-ը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Գոլդմանի տեսանկյունից Դոնալդ Թրամփին ձեռնտու է նախագահական մրցավազքի մեջ մտնել «սահմանային քաոսով»:
«Միակ պատճառը, որ այս նախագիծը տապալվեց, այն է, որ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ հանրապետականները լուծեն մեր խնդիրները։ Նա ցանկանում է, որ խնդիրները պահպանվեն, որպեսզի կարողանա դրանք օգտագործել իր ընտրարշավում»,- ընդգծել է Գոլդմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները գրեթե համաձայնության են եկել Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու վերաբերյալ, սակայն գործարքի կնքման գործընթացին միջամտել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Մինչ այդ ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին հայտարարել էր, որ Հանրապետական խորհրդարանականների դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ պարզ կդառնա մոտ ժամանակներս: Միևնույն ժամանակ, նա ԱՄՆ նախկին նախագահին մեղադրել է օրենսդիրներին համոզելու փորձերի մեջ ՝ դեմ քվեարկել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...
Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ
Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջո...