Քաղաքականություն
Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում․ Սիմոնյան
Edita
Ոչ միայն Չեխիան, այլև բոլոր միջազգային գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն՝ տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱԺ նախագահի խոսքով՝ ՀՀ-ն բազմիցս ասել է, որ պատրաստ է ու ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։
«Բայց մենք տեսնում ենք, որ մեր հարևան երկիրն այդ առումով այդքան աչքի չի ընկնում։ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է միջազգային տարբեր հարթակներում առաջարկվող հանդիպումներից։ Ինձ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում», - ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Edita
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
Edita
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Edita
Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ
Edita