Սա հերթական «կուտն» է, որ Ռուսաստանը պատրաստել է մեզ համար. ՔՊ պատգամավոր
Սա հերթական «կուտն» է, որ Ռուսաստանը պատրաստել է մեզ համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Ռուսաստանը որոշեց կատարել իր պարտավորությունները եւ սպառազինություն է տրամադրել Հայաստանին:
«Այսքան տարի չէր մատակարարում այդ զենքը, որի դիմաց մենք նախօրոք վճարել էինք: Ռուսաստանը, որ պատերազմի մեջ է Ուկրաինայում, ի՞նչ զենք պետք է մեզ մատակարարի, մեզ պետք է մատակարարի 1980-ականների սպառազինություն, տեխնիկա, որը այսօր չի աշխատելու: Ադրբեջանը ժամանակակից սպառազինություն է ձեռք բերում, մենք գնում ենք 80-ականների զենքերի հետեւից:
Ռուսաստանը ցույց է տալիս, որ իրենք պատրաստ են արդեն Հայաստանին օգնելու: Այդ օգնությունը մեզ վրա շատ թանկ է նստելու: Դա մեզ վրա նստելու է Սյունիքի միջանցք: Մենք պետք է խելոք լինենք, որ այդ բոլոր հարվածների տակից դուրս գանք»,-ասել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե Ավինյանն ԱԺ-ում ՔՊ-ի հետ ինչ է քննարկել
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:Քննարկվե...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...
Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է, որ շենքում ընթանում են քննչական գործողություններ
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։«Կոռուպցիայի...
«Հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների ոլորտին․ «Արդյո՞ք իմաստ ունի գնումների ոլորտի լավարկման ինստիտուցիոնալ...