Քաղաքականություն

Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման. հայտնի է պատճառը

Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման. հայտնի է պատճառը
Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ, «Շարժում հանուն արդարության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իմրան Խանին եւ նույն կուսակցության փոխնախագահ, արտաքին գործերի նախկին նախարար Շահ Մեհմուդ…

Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ, «Շարժում հանուն արդարության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իմրան Խանին եւ նույն կուսակցության փոխնախագահ, արտաքին գործերի նախկին նախարար Շահ Մեհմուդ Քուրեշիին դատապարտել է 10 տարվա բանտարկության պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու համար։ Այս մասին տեղեկացրել է Geo TV հեռուստաալիքը, հայտնել է ՏԱՍՍ-ը։


Դատավճռի մասին հայտարարել է հատուկ դատարանի դատավորը Ադիալա բանտում (Ռավալփինդի), Խանի եւ Քուրեշիի ներկայությամբ։


Խանի հանդեպ քննությունն սկսվել էր այն բանից հետո, երբ 2022թ. մարտի 27-ին նա հրապարակայնորեն հայտարարել էր, որ գաղտնագրված հեռագիր է ստացել Վաշինգտոնում Պակիստանի դեսպանից, որում, քաղաքական գործչի խոսքով, նշված էր, որ ԱՄՆ ներկայացուցիչները դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ զրույցում «խորհուրդ էին տվել իշխանությունից հեռացնել վարչապետին Ուկրաինայի հարցում ռուսամետ դիրքորոշման համար, որն ի ցույց էր դրվել 2022թ. փետրվարին նրա Մոսկվա կատարած այցի ժամանակ»։


Խանը Պակիստանը կառավարությունը գլխավորել է 2018-2022թթ.։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250