Հնչում են մեղադրանքներ, թե ՀՀ զինանշանի վրայից պատրաստվում ենք հեռացնել Արարատի նկարը․ Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը կարծում է, որ ՀՀ զինանշանի վրա անգամ Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր լեռը նկարելուց հետո իրականությունը չի փոխվելու։
«Հնչում են մեղադրանքներ, թե ՀՀ զինանշանի վրայից պատրաստվում ենք հեռացնել Արարատի նկարը։
ՀՀ զինանշանի վրա անգամ Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր լեռը, նկարելուց հետո իրականությունը չի փոխվելու։
Մենք պետք է դուրս գանք կենացային պերճախոսությամբ պետություն կառուցելու տրամաբանությունից։ Պետությունը կենացներով չեն պահում, պետությունը պերճախոսությամբ ու պաթոսով չեն կառուցում, հայրենիքը դրոշ այրելով ու տնկելով չեն փրկում։
Ու առավել նրբանկատ պետք է լինենք, երբ խոսքը վերաբերում է ՀՀ պետական սիմվոլներին։ Դրանք պետության խորհրդանիշներն են և ոչ թե ժողովրդի։ ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականության։
Ու ամենակարևորը՝ մենք պետք է դադարենք ժողովուրդ լինելուց. մենք պետություն ենք»,- գրել է Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...
Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ
Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջո...