ԱՄՆ-ը պետք է հարվածի Իրանի ներսում գտնվող կարևոր թիրախներին․ սենատոր
ԱՄՆ-ը պետք է հրթիռային հարված հասցնի Իրանին՝ Մերձավոր Արևելքում իր բազաներից մեկի վրա հարձակվելու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Հարավային Կարոլինայից սենատոր Լինդսի Գրեհեմը: Նրա կարծիքո ՝ դա ապագայում կկանխի նման միջադեպերը։
«Բայդենի վարչակազմը կարող է ոչնչացնել բոլոր իրանական վստահված անձանց, որոնց ցանկանում է, սակայն դա չի զսպի իրանական ագրեսիան։ Ես կոչ եմ անում վարչակազմին հարվածներ հասցնել Իրանի ներսում կարևոր օբյեկտներին ոչ միայն որպես հատուցում մեր զինվորների սպանության համար, այլև ապագա ագրեսիան զսպելու նպատակով»,- հայտարարել է Գրեհեմը։
Սենատորը վստահություն է հայտնել, որ Իրանի կառավարությունը «արձագանքում է միայն ուժային մեթոդներին»: Նա ընդգծել է, որ քանի դեռ Իրանը չի բախվել իր ենթակառուցվածքների և զինծառայողների համար իրական հետևանքների հետ, ամերիկյան զորքերի վրա հարձակումները կշարունակվեն: Գրեհեմը նաև քննադատել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին՝ նշելով տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ ագրեսիան զսպելու նրա ջանքերի ձախողումը:
Հիշեցնենք, որ մի քանի ամերիկացի զինծառայողներ տարբեր վնասվածքներ են ստացել Իրաքի արևմուտքում գտնվող ԱՄՆ Այն ալ Ասադ ռազմակայանի գնդակոծության հետևանքով: Պենտագոնի տվյալներով՝ Իրանի աջակցությամբ զինյալները մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել բազայի ուղղությամբ։ Արկերի մեծ մասը որսացել են ՀՕՊ համակարգերը, սակայն որոշները, այնուամենայնիվ, հասել են իրենց նպատակին։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...