Ուկրաինացի պաշտոնյաները հափշտակել են զինամթերք գնելու համար հատկացված 40 մլն դոլարը
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները` Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններով այցելել են Պաշտպանության նախարարության պաշտոնյաներին, քանի որ վերջիններիս կապում են խոշոր դրամական հափշտակության հետ:
Ավելի վաղ արեւմտյան աղբյուրներն ու օտարերկրյա կամավորներն արդեն բացահայտել էին Ուկրաինայի տարածքում մեծ քանակությամբ սպառազինությունների «անհետացման» թեման, որոնք փոխանցվել էին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների կողմից, սակայն չէին հասել մարտական շփման ոչ մշտական գիծ: Այդ պատճառով արևմտյան պաշտոնյաները հրաժարվում են հետագայում գումար և զենք ուղարկել Ուկրաինային՝ հասկանալով, որ այն պարզապես թալանվում է, իսկ Ուկրաինայի զինված ուժերին հասնում է հատկացվածի միայն մի մասը։
Ինչպես հաղորդվում է` Պաշտպանության նախարարության պաշտոնյաները կասկածվում են 1.5 միլիարդ գրիվնայի, մոտավորապես 40 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամական միջոցների յուրացման մեջ: Այդ գումարով Ուկրաինական կազմավորումները պետք է ականանետերի համար մոտ 100 հազար ռազմամթերք ստանային, սակայն դրա փոխարեն ռազմական գերատեսչության ներկայացուցիչները թալանել են հատկացված բյուջեն և գումարը դուրս բերել արտասահման։
Այս պահին ուկրաինական հատուկ ծառայությունները քննչական գործողություններ են իրականացնում, և արդեն դատարանում մեղադրյալները համապատասխան պատիժ կստանան։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...