Հնդկաստանը հրաժարվում է ռուսական զենքից
Հնդկաստանը ձգտում է հրաժարվել ռուսական զենքից և վերակողմնորոշվում է դեպի արևմուտք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն:
«Մենք դժվար թե Ռուսաստանի հետ որևէ խոշոր ռազմական գործարք ստորագրենք։ Դա կարմիր գիծ կլիներ Վաշինգտոնի համար»,-հայտարարել է Ռուսաստանի հարցերով փորձագետ Նանդան Ունիկրիշնանը Նյու Դելիում Observer Research Foundation վերլուծական կենտրոնում։
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն, որը մեջբերում Է գործակալությունը, 20 տարվա ընթացքում Ռուսաստանն ապահովել է Հնդկաստան զենքի մատակարարումների 65% - ը: Մոսկվան Նյու Դելիին առաջարկում է ժամանակակից ուղղաթիռների և կործանիչների մատակարարում, սակայն Հնդկաստանը չի ձգտում ընդունել այդ առաջարկները և հակված է Վաշինգտոնից զենք գնել, գրում Է Reuters-ը:
Նշվում է, որ Հնդկաստանը ձգտում է զգույշ գործել, որպեսզի չհրահրի ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետագա մերձեցումը:
Հնդկաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները չեն պատասխանել գործակալության հարցումներին:
Մինչ այդ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը հայտարարել էր, որ Հնդկաստանի և Ռուսաստանի երկկողմ առևտուրը 2024 թվականին կարող է գերազանցել 2023 թվականի բարձր ցուցանիշները։ Անցած տարվա արդյունքներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 50 մլրդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...