Առաջիկա 10 հազար տարում գոյության հնարավորություն ունե՞նք. Պուտին
Ռուսաստանի և Բելառուսի նախագահների մասնակցությամբ Անտարկտիդայում ռուսաստանյան «Վոստոկ» կայանի նոր ձմեռային համալիրի գործարկման արարողության ժամանակ տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցրել է, թե արդյոք մարդկությունը առաջիկա 10 հազար տարում գոյություն ունենալու հնարավորություն ունի։
Իր ելույթի ժամանակ Պուտինը նշել է, որ սառցադաշտերի խորը հորատման եզակի տեխնոլոգիաները, որոնք մշակվել են դեռևս 70-ականներին, տեղեկատվություն են տվել, որ վերջին 420 հազար տարվա ընթացքում 4 ամբողջական կլիմայական ցիկլեր են եղել տաքացումից մինչև սառցակալում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հետաքրքրվել է, թե ինչ ժամանակաշրջանում է գտնվում մարդկությունը։
«Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ ժամանակաշրջանում և ինչ կետում ենք գտնվում և որ պահինայդ սառցակալումը կամ տաքացումը վրա կհասնի... Ես շատ եմ ուզում, որ ոչ միայն մենք, այլև մոլորակը գոյություն ունենա»,- հույս է հայտնել Բելառուսի նախագահը։
Իր հերթին Պուտինը հետաքրքրվել է․ «Արդյո՞ք, մարդկությունը առաջիկա 10 հազար տարում գոյություն ունենալու հնարավորություն ունի»:
Երկու երկրների ղեկավարներին հանգստացրել է Ռուսաստանի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովը։
«Մենք միջսառցադաշտային ժամանակաշրջանում ենք, և դա երաշխավորում է 20 հազար տարվա ջերմություն։ Մենք արդեն անցել ենք 10 հազարը, դեռ 10 հազար տարվա ջերմություն ունենք երաշխավորված»,- ասել է նա։
«Դա նորմալ է, ամեն ինչ լավ է»,- արձագանքել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...